Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը պահանջում է դադարեցնել հայ ռազմագերիների հետապնդումը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է ՀԲԸՄ կոչին՝ պահանջելով դադարեցնել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումը։
Հիմնադրամը նշել է, որ հատկապես մտահոգված են հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի վատթարացող առողջական վիճակով։
Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։