երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Մեր երեխաների առողջ կենսակերպը պետք է լինի պետության ամենօրյա ուշադրության ներքո. ԱՀ պետնախարար

Մեր երեխաների առողջ կենսակերպը պետք է լինի պետության ամենօրյա ուշադրության ներքո. ԱՀ պետնախարար

Այսօր հանդիպել եմ արցախյան սպորտային ֆեդերացիաների ղեկավարների, մարզիչների, մարզիկների և ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախում սպորտային կյանքը ակտիվացնելու, սպորտի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու հետ կապված հարցերը, մարզիչների ու մարզիկների առաջարկությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Առաջիկայում իրականացվելու են մի շարք ծրագրեր, որոնք նպաստելու են սպորտի առավել մասսայականացմանը: Մենք ոչ արդյունավետ ենք օգտագործել ֆիզիկապես ու հոգեպես կոփված սերունդ կրթելու և դաստիարակելու մեր ունեցած հնարավորությունները, ուստի պետք է փորձենք առավելագույնս շտկել թերությունները՝ ուժերի գերլարումով փորձելով կառուցել նորն ու զարգացնել ունեցածը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: