կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան:

Փոքրիկին անվանել են Լեո: Ունի 3350 գրամ քաշ և 50 սմ հասակ։

Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։

  • Կիսվել: