կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մարտական հանդերձանքի կրում, 100 մետր արգելագոտու հաղթահարում․ Ասկերանում իրականացվել են մի շարք գործնական վարժություններ

Մարտական հանդերձանքի կրում, 100 մետր արգելագոտու հաղթահարում․ Ասկերանում իրականացվել են մի շարք գործնական վարժություններ

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ծառայության Ասկերանի շրջանային բաժնում մասնակցել է հրշեջ պահակախմբերի միջև կազմակերպված մարզական մրցույթին։

Միջոցառման շրջանակներում իրականացվել են մի շարք գործնական վարժություններ, այդ թվում՝ մարտական հանդերձանքի կրում, 100 մետր արգելագոտու հաղթահարում, եռածունկ սանդուղքի տեղադրում և մարտական բացազատում։

Կիրառվել են համապատասխան գործիքներ և տեխնիկաներ, որոնք է՛լ ավելի են բարձրացրել մարզական մրցույթի արդյունավետությունը:

Վերջում, համապատասխանաբար պարգևատրվել են պատվավոր տեղեր զբաղեցրած պահակախմբերն ու իրենց լավագույնս դրսևորած անհատ հրշեջները։

Ուժեղ մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է Ասկերանի շրջանային բաժնի առաջին պահակախումբը։

Պարգևները հաղթողներին փոխանցել են ծառայության տնօրեն գնդապետ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ՝ մայոր Հրանտ Գասպարյանը, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնակատար՝ մայոր Դավիթ Դանիելյանը:

Նշենք, որ մրցումներին հետևել են նաև Ասկերանի շրջանային և քաղաքային իշխանության պատասխանատուները:

Մարզական միջոցառումը կշարունակվի հանրապետական փուլով՝ բոլոր պահակախմբերի մասնակցությամբ։

  • Կիսվել: