ՄԱԿ առաքելությունը ժամանել է ամայացած Արցախ, երբ պաշտպանելու ոչինչ չի մնացել․ Le Figaro-ի փոխտնօրեն
Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախում ՄԱԿ-ի առաքելության ուշացած ժամանմանը:
՛՛Անչափ օգտակար է ՄԱԿ-ի այս առաքելությունը ամայացած Արցախում․․․ Այժմ, երբ գրեթե բոլոր հայ բնակիչները վտարվել են ադրբեջանցիների կողմից, և ձեզ պաշտպանելու ոչինչ չի մնում՝ բացի հորթերը, կովերն ու և խոզերը՛՛,-նշել է նա:
Առավոտյան հայտնել էինք, որ ՄԱԿ-ի առաքելությունն արդեն Արցախում է:
Նշվում է, որ առաքելությունը տեղում կծանոթանա իրավիճակին և կգնահատի մարդասիրական կարիքները:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները կծանոթանան զինաթափման գործընթացին։
Très très très utile, cette mission de l'#ONU en #Artsakh désert, maintenant que presque tous ses habitants #armeniens ont été chassés (quand ils n'ont pas été tués) par les Azéris, et qu'il n'y a rien à faire ni à protéger (sinon veaux, vaches et cochons). pic.twitter.com/AZX6qeNqrm
— J-Christophe Buisson (@jchribuisson) October 1, 2023