ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում. հայտարարություն

Լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում. հայտարարություն

Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան ԶԼՄ հարցումների․
 
Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։
 
Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստերի և աշխատանքային հանդիպումների շրջանակում «Միասնական հայրենիք» խմբակցության գործունեութամբ։
 
Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը և առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով»։

  • Կիսվել: