երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում

Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում

Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում: Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
«Ինչպես և խոստացել էինք, ԱՀ Կառավարությունը նրանց հնարավորության սահմաններում օգնության ձեռք է մեկնում: Այդպիսի մի ընտանիքի՝ հայրենիքի արցախյան հատվածում հաստատվելու պատմությունն է ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութը, որը սիրով տեղադրում եմ իմ ֆեյսբուքյան էջում:
 
Ամեն դեպքում՝ վերահաստատում եմ, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որպեսզի պահպանվի լիբանանահայ գաղութը, և այդ նպատակով մենք շարունակելու ենք նաև մեր համեստ աջակցությունը ցուցաբերել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու և կյանքի երբեմնի հունը վերագտնելու համար»,- գրել է նա:

  • Կիսվել: