երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԼՂ կարգավիճակը պետք է անփոփոխ մնա. Վլադիմիր Պուտին (տեսանյութ)

ԼՂ կարգավիճակը պետք է անփոփոխ մնա. Վլադիմիր Պուտին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում: Այս մասին այսօր ամենամյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչու է հակամարտությունն այժմ սկսվել: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Այդ լարվածությունը ձգվել է երկար տարիներ: Չեմ կարծում, որ այն տեղի է ունեցել արտաքին միջամտությամբ: Բազմիցս կրակահերթեր, մանր բախումներ են եղել, որն ի վերջո վերածվել է հակամարտության: ՌԴ-ի դիրքորոշումը մշտապես եղել  է այն, որ մենք առանց արյունահեղության պետք է հասնենք կարգավորման: Հենց դա է եղել մեր դիրքորոշումը Մինսկի խմբում, որը հանանախագահել են Ռուսատանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մենք երկար տարիներ հավատարիմ ենք եղել մեկ դիրքորոշմանը, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ՝ այնտեղ հետագայի համար պետք է ֆիքսվի ստատուս քվոն, սակայն անպայման պետք է ստեղծվի շփման հնարավորություն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև, որի համար էլ օգտագործվում է Լաչինի միջանցքը: Դա կապ է Հայաստանի ու Արցախի միջև: Ինչո՞ւ Լաչինի միջանցք, որովհետև ճանապարհն անցնում է Լաչինի շրջանով»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: