հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար

ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար

Դիմումները մենք արտահերթ վերցնում ենք մեր հիմնական շահառուներից: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացին:

«Ընդ որում, ասեմ, որ վերջին ժամանակահատվածում բավական ինտենսիվացել են դիմումները: Եթե վիճակագրությանն անդրադառնամ՝ արդեն իսկ հանրապետության նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ չունենք մերժումներ:

Զուգահեռաբար, եթե դիմումներն ընդհանուր նայենք, 10 961 դիմում այս պահի դրությամբ ունենք, ընդ որում, ի տարբերություն այլ անձանց, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք չորսուկես ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքները և ներկայացնում ենք: Դիմումներն ընդունվում են նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում: Ընդ որում՝ այդտեղ ժամանակացույցի առումով շատ ավելի ինտենսիվ պրոցեսներ ունենք. այսօր, օրինակ, Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ, և եթե մեր հայրենակիցները ցանկություն ունեն, կարող են միանգամից մոտենալ և դիմումները ներկայացնել: Ասեմ, որ ծնողների քաղաքացիության ուժով նաև 4400 անչափահաս արդեն իսկ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով:

 

  • Կիսվել: