չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
 Լեռնային Ղարաբաղի 2023 թ. իրադարձություններն էթնիկ  զտում էին. Գենսեր

 Լեռնային Ղարաբաղի 2023 թ. իրադարձություններն էթնիկ  զտում էին. Գենսեր

Մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում:

Նրա խոսքով՝ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար:

Փաստաբան Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: