ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կոչ՝ շտապ գործողություններ ձեռնարկել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ

Կոչ՝ շտապ գործողություններ ձեռնարկել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ

«Ազնավուր» հիմնադրամն ու հայկական կազմակերպությունները կոչ են արել շտապ գործողություններ ձեռնարկել Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ:

Հիմնադրամը միջազգային հանրությանը կոչ է արել պահանջել արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար,

 Ապահովել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննության թափանցիկություն և հաշվետվողականություն դատական գործընթացներում՝  միջազգային անկախ դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիութամբ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները և վերջ դնել Հայաստանի քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: