շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

 Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Նրանց տրվել է հնարավորություն կապվել ընտանիքների հետ։ Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձևաչափով։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո:

  • Կիսվել: