շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԼՂ ՄԻՊ

Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԼՂ ՄԻՊ

Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր: Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները»,- գրել է Ստեփանյանը։

  • Կիսվել: