չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կեղծ դատավարության ժամանակ Վարդանյանի հայտնած բողքը դարձյալ չի քննարկվել

Կեղծ դատավարության ժամանակ Վարդանյանի հայտնած բողքը դարձյալ չի քննարկվել

Բաքվում շարունակվում է բանտում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով կեղծ դատավարությունը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանն այսօր կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավորական կոլեգիայի դեմ: Մասնավորապես՝ Վարդանյանը դիմել է դատարանին՝ բացարկ հայտնելով գործը քննող դատավորների կազմին: Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բացարկը:

Դատարանը հեռացել է՝ միջնորդությունը քննարկելու համար Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս բողոքը մնացել է առանց քննարկման։

Հաջորդ շինծու նիստը նշանակվել է մայիսի 27-ին:

  • Կիսվել: