երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կառավարությունը 13 ամսում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրել է ավելի քան 75 միլիարդ դրամ աջակցություն

Կառավարությունը 13 ամսում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրել է ավելի քան 75 միլիարդ դրամ աջակցություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների ամփոփ տվյալները։ 

«Մեր հայրենակիցներին այս 13 ամսվա ընթացքում տրամադրվել է ավելի քան 75 միլիարդ 300 միլիոն դրամի աջակցություն։ Սա ներառում է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, ֆինանսական և բնակարանային աջակցության ուղղություններով։ Չնայած որոշակի աջակցություն ենք ստացել միջազգային գործընկերներից, պետք է նշեմ, որ 90 տոկոսը և ավելին ուղղվել է պետական բյուջեից»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նարեկ Մկրտչյանը։

 

 

  • Կիսվել: