ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հրեա լրագրողները ֆիլմ են ներկայացրել Արցախյան պատերազմի մասին

Հրեա լրագրողները ֆիլմ են ներկայացրել Արցախյան պատերազմի մասին

Մոլդովայի նախագահի խորհրդական, լրագրող Էռնեստ Վարդանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Երեկ 12-րդ ալիքով ցուցադրվեց հրեա լրագրող Իտայ Անխելի և նրա թիմի ֆիլմը` Արցախյան պատերազմի մասին: Նրանք այնտեղ են եղել ռազմական գործողությունների ժամանակ ու արդեն թողարկել են մի շարք վավերագրական ֆիլմեր Մերձավոր Արևելքում հակամարտությունների մասին: Արցախյան պատերազմի մասին ֆիլմը կոչվում է «Նրանց պատերազմը մեր զենքն է»:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Իտայը հետևյալ հայտարարությունն է արել. «Իսրայելական կամիկաձե անօդաչու սարքերը խոցում են Արցախի հայկական օբյեկտները: Իսրայելին բարեկամ երկու երկրներ` Ադրբեջան և Հայաստան, երկու սիրելի ժողովուրդներ, բայց Իսրայելն ընտրել է մի կողմը: Նորագույն զենքը օգնեց ադրբեջանցիներին հաղթել՝ միաժամանակ աջակցելով Էրդողանի և Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​նկրտումները»:

  • Կիսվել: