շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է Արցախ

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է Արցախ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում այսօր աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնող աշխատանքներին:

  • Կիսվել: