Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները» ճոխ առևտուր անում Շուշիի խանութներում, ըմբոշխնում լուսավոր և ջեռուցվող սենյակներում տաք կերակուր
Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները» Լաչինի միջանցքում իրենց «Էկոցույցերի» «ընդմիջմանը» ճոխ առևտուր անում Շուշիի խանութներում։
«Ահա «էկոակտիվիստները» ըմբոշխնում են տաք կերակուր, լուսավորված ու ջեռուցվող պայմաններում, ճոխ առևտուր անում Շուշիի խանութներից։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ արդեն 70 օր զրկված է այս բոլոր հնարավորություններից»,- ընդգծել է լրագրողը՝ նշելով, որ այդ «էկոակտիվիստներից» շատերը երեխաներ են, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը իր քաղաքական շահի համար մեծ ավտոբուսներով շուրջ 800 կմ տեղափոխում է դեպի Լաչինի միջանցք ամենք երկու օրը մեկ։