երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն

«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն

«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն: Այս մասին տեղեկացնում ենք «Հայաստան - Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումից։

Առաջնության շրջանակներում նախատեսվում է սեպտեմբերի 21-ին իրականացնել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

Խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ գրանցված բոլոր այն երիտասարդները, ովքեր չեն հանդիսանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի պրոֆեսիոնալ ձեւաչափի հաղթողներ։

Խաղին կարող եք մասնակցել ձեր իսկ կողմից ձեւավորված 6 հոգուց բաղկացած թիմերով, իսկ այն երիտասարդները, ովքեր կգրանցվեն որպես անհատ՝ նրանց թիմերը կձեւավորվեն վիճակահանության արդյունքում։

Յուրաքանչյուր թիմ պարտադիր պետք է ունենա թիմի 1 ավագ։

Առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կարժանանան պարգեւների։

Խաղը կանցկացնի Արման Աբովյանը։          

Գրանցումների փուլը կավարտվի սեպտեմբերի 10-ին։

Հարցերի համար զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով։ Հղումն՝ այստեղ։

  • Կիսվել: