երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հանդիպում Գորիսում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում

Հանդիպում Գորիսում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։

Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում, որի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է մանրամասներ՝ ծրագրի բաղադրիչներից օգտվելու ժամանակացույցի, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգի և այլնի վերաբերյալ մանրամասներ։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն։

  • Կիսվել: