Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել արցախցիների դեմ ատելություն տարածելու դեպքերով
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ արցախցիների դեմ ատելություն տարածելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին այսօր ՀՀՀ դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են ակցիայի մասնակից արցախցիները:
«Պահանջում ենք պարզաբանումներ՝ Արցախում կոռուպցիոն վարույթների ընթացքի վերաբերյալ։ Դատախազությունը ոչ մի գործողություն չի արել, ատելության ալիքն ավելի է ուժգնացել»,-նշել են նրանք: