շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հաագայի դատարանը մերժել է  Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները

Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները

Հաագայի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հաշվետվության մեջ նշվում է, որ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը և գործով համապատասխան ապացույցները՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, Դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական ​​կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: