Գուցե դուք գիտե՞ք, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել ավերել հայկական գերեզմանները. Մարուքյանը դիմել է Միշելին, Բլինքենին, Բորելին, Մակրոն ու Շոլցին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում հրապարակել է օկուպացված Արցախում ադրբեջանցի վանդալների կողմից հայկական գերեզմանատան պղծման կադրերը՝ հրավիրելով ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների ուշադրությունը:
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը։ Գուցե դուք գիտե՞ք, Շառլ Միշել (Եվրամիության խորհրդի նախագահ ), Ջոն Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր)»,-գրել է նա՝ վերջիններիս նշելով։
I have difficulty in understanding why the president of Azerbaijan ordered this vandalism. May be you know @CharlesMichel @SecBlinken @JosepBorrellF @EmmanuelMacron @Bundeskanzler ? https://t.co/taDywSfC8H
— Edmon Marukyan (@edmarukyan) February 27, 2024