երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ֆրանսահայ ժողովուրդը ամեն ջանք գործադրում է, որ այս դժվարին իրավիճակում հնարավորինս թեթևացնի արցախահայության հոգսերը. Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ

ֆրանսահայ ժողովուրդը ամեն ջանք գործադրում է, որ այս դժվարին իրավիճակում հնարավորինս թեթևացնի արցախահայության հոգսերը. Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ

2024թ. օգոստոսի 5-12-ը Արցախի թեմը Գուգարաց թեմի հետ համատեղ կազմակերպել էր ճամբար, որին մասնակցել են շուրջ 100 արցախցի երեխաներ:

Այսօր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում է ունեցել Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարին մասնակցած երեխաների ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց ներկաներին և վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես Եկեղեցին` Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, կանգնած է արցախահայության կողքին:

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, ում անմիջական ջանքերով հնարավոր դարձավ ճամբարի կազմակերպումը: Հայր Սուրբն իր խոսքում նշեց, որ ֆրանսահայ ժողովուրդը ամեն ջանք գործադրում է, որ այս դժվարին իրավիճակում հնարավորինս թեթևացնի արցախահայության հոգսերը:

  • Կիսվել: