Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Այն ընդունվեց 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը` տեքստի բնօրինակից), այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները։
«Այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում։ Նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները»։