Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են արցախցիներին (տեսանյութ)
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ այցելել են Ազատության հրապարակում վրան տեղադրած և նստացույց անող՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին:
Վերջինները պատգամավորներին հայտնել են, որ իշխանությունից պահանջում են վերադարձ Արցախ, գերիների ազատում և արժանապատիվ ապրուստ ՀՀ-ում:
«Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը։ Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում»,-Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեհը։
«Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհն արցախահայությունն է։ Մենք Հայաստանում այցեր ենք կատարում, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին»,–նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցիները հայտնել են իրենց բողոքից ակցիաների շարունակական լինելու մասին: