ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ես էլ եմ կողմ` թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին. Շահրամանյանը` ակցիա անող արցախցիներին

Ես էլ եմ կողմ` թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին. Շահրամանյանը` ակցիա անող արցախցիներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ Արցախի ներկայացուցչության դիմաց ու ակցիա անողներին հայտնեց, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։

«Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– նշեց Արցախի նախագահը։

Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին միանալու պահանջին, Շահրամանյանն ընդգծեց, որ դրա կարիքը չկա, քանի որ այն քաղաքացիական ակցիա է։ Վստահեցրեց` ողջունում է հանրային ճնշումն իրավապահ համակարգի նկատմամբ, որպեսզի հարցին լուծում տրվի։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչության առջև արցախցիներն ակցիա են իրականացնում` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց առջև ծառացած սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին վերադարձնել Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։ 

  • Կիսվել: