Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Բորիս Ավագյանը
Դեկտեմբերի 16-ի երեկոյան Պետերբուրգում՝ «Пряности и Радости» ռեստորանում ձերբակալել են հայ գերիների հարցերով զբաղվող Բորիս Ավագյանին: Այս մասին հայտնում է 47news-ը:
Նշվում է, որ Ավագյանը մաքսանենգության գործով հետախուզվում էր ռուս իրավապահների կողմից և անհասկանալի ճանապարհով է հատել ՌԴ պետական սահմանը:
«Այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Ավագյանը փախել էր տնային կալանքից մաքսանենգության քրեական գործով, նրան ոչ ոք չէր էլ փնտրում։ Փախուստից հետո ցուցադրաբար դուրս է եկել Սոցիալական ցանցեր Փարիզում, հետո տեղափոխվել Հայաստան։ Այնտեղ Ադրբեջանի հետ վերջին ռազմական գործողությունների ժամանակ հատուկ ներկայացուցիչ է դարձել եւ շարունակել է հրապարակայնորեն հարցերը լուծել։
47news-ի տեղեկություններով, երբ հետախույզներին այսօր զանգահարել է մի մարդ եւ հայտնել, որ Ավագյանը նարգիլե է ծխում «Пряности и Радости» ռեստորանում, նրանք սկզբում չեն հավատացել: Բայց հազոմզվելուց հետո, նրանք ամենք դեպքում մեկնել են դեպքի վայր։ Հավանաբար, զարմացած էին ոչ պակաս, քան Բորիս Ավագյանը»,- գրում է կայքը։
Կայքի փոխանցմամբ՝ երեկոյան 9-ին Ավագյանին արդեն տեղափոխել են Պետրոգրադի շրջանի ոստիկանություն։ Նա պետք է հեռակա կալանքի տակ հայտնվի (ժամանակին նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, եւ Հայաստանը մերժել է նրան արտահանձնելը—խմբ․)։
