ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրական են գնահատել բռնությունների գործադրման նվազմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրական են գնահատել բռնությունների գործադրման նվազմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:  

Համանախագահները դրական են գնահատել ամառվա ընթացքում բռնությունների գործադրման նվազմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը և հետագա քննարկումների համար պատշաճ մթնոլորտի պահպանման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ առաջիկայում համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան:

  • Կիսվել: