ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դիմելու ենք Շվեյցարիային՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ քննարկում սկսելու հարցով

Դիմելու ենք Շվեյցարիային՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ քննարկում սկսելու հարցով

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև (հասցե' Մելիք Ադամյան 2) կազմակերպվելու է հավաք, որի ժամանակ շնորհակալություն ենք հայտնելու Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ ենք անելու վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում»։

  • Կիսվել: