Դավիթ Իշխանյանը ձայնագրություն է ուղարկել Բաքվի բանտից
Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային դատարաններից: Դավիթ Իշխանյանը ձայնագրություն է ուղարկել Բաքվի բանտից
«Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար, Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի և փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական միջամտություն ունենան։ Մինչև հիմա պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ո՛չ էլ դատավճիռը։ Դատավորը մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին, հասկանո՞ւմ եք` ծանոթանան, այսինքն՝ նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ»,–խոսելով Վերաքննիչում ընթացող իրենց դատավարությունից` ասում է Արցախի ԱԺ նախկին ղեկավարը։
Հավելում է` արժանի ելույթներ են ունենում և սպասում են այս փուլի ավարտին։



