Դանիայի մի խումբ գործիչներ Արցախի հարցով բաց նամակ են հղել վարչապետ Ֆրեդերիկսենին
Մեծ լսարան ունեցող դանիական մի քանի պարբերականներում Դանիայի մի խումբ գործիչների ու կազմակերպությունների անունից բաց նամակ է հրապարակվել՝ հասցեագրված վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին։
Նամակում նկարագրվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մանրամասները, ինչպես նաեւ՝ Թուրքիայի ցուցաբերած գործուն աջակցությունը Ադրբեջանին։
Նամակի հեղինակները նշել են, որ Դանիան մասնավորապես, պետք է ձեռնարկի հետեւյալ քայլերը․
-նպաստի միջազգային համագործակցությանը, որը կօգնի մշտական հրադադար հաստատել եւ կարգավորել հակամարտությունը,
-դատապարտի Ադրբեջանի ագրեսիան եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածությունը,
-հավաստիանա, որ տեղի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչները եւս կմասնակցեն խաղաղության բանակցություններին,
-պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ,
-սառեցնի որոշ անհատներին ուղղված ֆինանսական միջոցների, ֆոնդերի եւ տնտեսական աղբյուրների տրամադրումը,
-որոշ անձանց համար սահմանի Դանիա մուտք գործելու արգելքներ։