երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բրյուսելի Շումանի անվան հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի փրկության

Բրյուսելի Շումանի անվան հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի փրկության

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Արցախը վտանգի տակ է

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում 120.000 հայեր պաշարված են և նրանց սպառնում է ոչնչացում։

Արցախի մեր հայրենակիցների ապագան կախված է նաև մեզնից։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը, որին միացել են 17 երկրների ավելի քան 500 կազմակերպություններ, հրավիրում է մեծ հանրահավաքի՝

Հանուն Արցախի փրկության, հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի

Հանդիպում ենք 2023թ․ հոկտեմբերի 1-ին, ժամը 14։00-ին Բրյուսելի Շումանի անվան հրապարակում։

Հոկտեմբերի 5-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրոպայի հայությունն ու Արցախի բարեկամները պետք է իրենց պահանջները լսելի դարձնեն:

Ամուր միասնականությամբ ցույց տանք աշխարհին, որ Արցախահայությունը մենակ չէ՝ բոլորս Արցախի կողքին ենք»։

  • Կիսվել: