Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա և պատասխանի իրենց հարցերին
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները 30 րոպե ժամանակ են տվել նախագահ Արայիկ Հարությունյանին, որ դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերվել է քաղհասարակության կողմից և կրում է ՛՛Տեռորիստ Ալիև, Արցախը հայկական է, և վերջ՛՛ խորագիրը:
Ներկաներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Արցախյան հարցի որևիցե կարգավորման, որը կարող է ակնկալել Արցախի միավորումն Ադրբեջանին: