երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել ուղիղ բանակցություններ վարել ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հետ

Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել ուղիղ բանակցություններ վարել ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ, իր մրցակից Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորման նպատակով:

Բայդենը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում ամերիկյան դիվանագիտական ջանքերն էական ակտիվացում կցուցաբերեն խնդրի լուծման առումով:

՛՛Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի խախտումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետը շարժվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որոնք արդեն իսկ չափազանց շատ են տառապել եւ պաշտպանության ու անվտանգության կարիք ունեն:
 
Մեկամսյա ռազմական գործողություններից հետո ժամանակն է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես դիմի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ դեէսկալացիայի հասնելու եւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար՛՛,-ասել է Բայդենը:

  • Կիսվել: