Բաքվում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությւոնը վատացել է, նիստն ընդհատվել է:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր եւս Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։
Այնուհետեւ Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։ Դատախազները նրան հարցեր են ուղղել, սակայն Վարդանյանը չի պատասխանել։
Հիշեցնենք, որ Վարդանյանը փետրվարի 19-ին կրկին հացադուլ էր հայտարարել։
Նշվում է, որ հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին։