Բաքվում շարունակվել է Արցախի ղեկավարների գործերով շինծու դատավարությունը
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ղեկավարների գործերով շինծու դատավարությունը:
Ըստ աադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։
Արայիկ Հարությունյանին առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն նա դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։