կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը

Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը

Ադրբեջանում այսօր կշարունակվի Արցախի պաշտոնյաների գործով դատական նիստը:

Բաքվում ապօրինաբար կալանքի տակ են գտնվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Հավելենք,  որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են. նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին:

Ռուբեն Վարդանյանն ահազանգել էր Բաքվի բանտում ճնշումների մասին։ Նա նշել էր, որ հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, իրեն ճնշել են, որ ստորագրի:

  • Կիսվել: