շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բաքվից արձագանքել են հայ գերիներին ազատ արձակելու մասին ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարությանը

Բաքվից արձագանքել են հայ գերիներին ազատ արձակելու մասին ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությանը՝ նշելով, թե իբր արդարության հասնելու համար պետք է պատասխանատվության ենթարկել ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին։

«Միայն ճշմարտության բացահայտմամբ և հանցագործությունների հետևանքների վերացմամբ խաղաղությունն ու հաշտությունը կհաղթեն անպատժելիությանը»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը հայտարարել է, որ հետևում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն, ապա անդրադարձել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։

  • Կիսվել: