երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը

Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը

Այսօր տեղի է ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ դարձյալ հարցաքննվել են այսպես կոչված «տուժածները», որոնցից մեկը հայտարարել է, որ իր որդին «Մարտակերտում զոհվել է հայկական զինված ստորաբաժանումների կողմից»:

Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախօրեին էր անցկացվել: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

  • Կիսվել: