շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: