Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան
Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը, և մենք հնարավորություն չունենք որևէ ձևով ազդելու այդ որոշումների վրա: Այս մասին այսօր հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացնող արցախցիներին:
«Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և դադարեցնելով այս 50 հազարները նաև հայտնվելու ենք փողոցներում: Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջին հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ:
Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել և կոորդինացնում ենք մեր աշխատանքը: Սպասել մեզնից, որ կկարողանանք ինչ-որ ձև ազդել ՀՀ իշխանությունների վրա, բացի հանրային ճնշումներից ես չեմ տեսնում:
Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը՝ մենք, այո, ունենք սոցիալական հարցերը լուծելու այդ խնդիրը, բայց դրա հնարավորությունը չունենք»,- ասաց Արցախի նախագահը: