Բաբայանը գրել է Արցախի ու Սոմալիլենդի առաջին քաղաքական շփման մասին
Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է իր և Սոմալիլենդի ճանաչված քաղաքական գործիչ Ֆաթիմա Իբրահիմի հանդիպման մասին՝ նշելով, որ դա Արցախի ու Սոմալիլենդի միջև առաջին քաղաքական շփումն էր:
Բաբայանը, մասնավորապես, գրել է.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Նոյեմբերի 19-ին ունեցա մի շատ հետաքրքիր եւ կարեւոր քննարկում Սոմալիլենդի ճանաչված քաղաքական գործիչ Ֆաթիմա Իբրահիմի հետ:
Սա # Արցախի եւ # Սոմալիլենդի առաջին քաղաքական շփումն է: Մենք խոսեցինք տարբեր թեմաների, մասնավորապես, երկու պետությունների պատմության, աշխարհաքաղաքական զարգացումների, պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության մասին:
« »: Ինչպես մենք, այնպես էլ Սոմալիլենդը գտնվում է գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հետաքրքրությունների ներքո: Սոմալիլենդի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, Եթովպիան, արաբական աշխարհը, Իսրայելի, այլ պետություններ:
# Արցախի պահպանողական կուսակցությունը նման քննարկումը կարեւորում է քաղաքակրթությունների երկխոսության ներքո: Քաղաքակրթությունների բախման փոխարեն բոլորս պետք է ձգտենք նրանց միջեւ երկխոսության, որի հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսինն են փոխադարձ հարգանքը, հավասարությունը, փոխգործակցությունը:
Քննարկումը շատ օգտակար էր եւ կրելու է բարբերական բնույթ, ինչի մասին կտեղեկացնենք հանրությանը»: