ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ազատության հրապարակում ընթանում է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հերթական հանրային քննարկումը

Ազատության հրապարակում ընթանում է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հերթական հանրային քննարկումը

Ազատության հրապարակում մեկնարկել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած հերթական հանրային քննարկումը։

«Բանախոսները կլինեն միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Արա Ղազարյանը և ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից իրականացվող այս շարունակական հանրային քննարկումները նպատակ ունեն ներկայացնել Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ փորձագիտական մեկնաբանություններ և ստանալ հանրության լայն շրջանակների կարծիքներն ու առաջարկները»,- նշված է Խորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: