Այսօր շինծու դատավարության ժամանակ հարցաքննել են Բակո Սահակյանին
Այսօր Բաքվում արցախցի գերեվարված ղեկավարների կեղծ դատավարության ժամանակ հարցաքննել են նախկին նախագահ Բակո Սահակյանին , ինչպես նաև ցուցադրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի ձայնագրությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ցուցադրվել է նաև տեսագրություն, որտեղ Սահակյանը և մյուս հրամանատարները փաստաթղթեր ու քարտեզ են քննարկում:
Համապատասխան տեսանյութը՝ այստեղ: