երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց. «Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»

Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց. «Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»

«Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» հայտնում է, որ ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը:

՛՛Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: