ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այսօր Բաքվում տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց գործով հերթական շինծու դատական նիստը

Այսօր Բաքվում տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց գործով հերթական շինծու դատական նիստը

Այսօր Բաքվում տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց գործով հերթական շինծու դատական նիստը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և դիտարկման համար ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։

Դատարանը քննելու է 15 անձի նկատմամբ գործ՝ ընդհանուր 2,548 դրվագով։ Նշվում է, որ այդ 15 անձինք են՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սակահյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը։ Նրանց նկատմամբ գործեր են հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 100, 102, 105, 106, 107, 110, 112, 113, 114, 115, 116, 118, 120, 192, 214, 214-1, 218, 221, 228, 227, 270 հոդվածներով։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել, իբր, «Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ կատարված ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով և շատ այլ հանցագործությունների» դրվագներով։

2024 թվականի մայիսին, Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ, 1987-ից 2024 թվականներին տարբեր քննչական մարմինների կողմից քննված 1389 քրեական գործ միավորվել է մեկ վարույթում

  • Կիսվել: