շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավտովթար Արցախում․ կա 3 զոհ

Ավտովթար Արցախում․ կա 3 զոհ

Արցախում՝ Քաշաթաղի վարչական տարածքում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, առավոտյան դեռևս անհայտ հանգամանքներում, վթարի է ենթարկվե Mercedes մակնիշի  ավտոմեքենան։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կա 3 զոհ:

Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 41-ամյա Մ․ Ղ․-ի  անվամբ:

Տեղի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաեւ վարորդի եւ մահացածների ինքնությունը:

  • Կիսվել: