Աշխատանքները լայն թափով սկսված են. ԱՀ նախագահը` Ստեփանակերտում խնդիրների լուծման մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է:
«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են:
Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով»,-մանրամասնել է ԱՀ նախագահը: