հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականում մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում. Արցախի պետնախարար

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականում մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում. Արցախի պետնախարար

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ։ Այս մասին  նշել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Բաքվի դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռներին»։

Նա գրել է. «Երեկ Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ։ Փաշինյանն ու Ալիևը՝ խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։

Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ:

Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։

Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն»։

Նշենք, որ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը:

Դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, տարիքով պայմանավորված, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

  • Կիսվել: